ՆորություններՍպորտ

Մոուրինյո․ Տուխելը սովոր է աշխատել թոփ-խաղացողների հետ ու կհարմարվի Չելսիին․ նա լավ մարզիչ է

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է «Չելսիի» նորանշանակ գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի մասին։

««Չելսին» մնում է «Չելսի»։ Նրանք փոխել են գլխավոր մարզչին, բայց չեն փոխել խաղացողներին։ Այդ կազմը ահռելի պոտենցիալ ունի, շատ են լավ ֆուտբոլիստները։

Նրանք լավ մարզիչ ունեին ի դեմս Ֆրենկ Լեմպարդի, նա լավ աշխատանք է կատարել։ Հիմա նրանց մոտ ուրիշ լավ մարզիչ է՝ Թոմաս Տուխելը։ Նա տեղափոխվել է մի լիգայից, որը չի կարելի համեմատել ԱՊԼ-ի հետ, բայց նա սովոր է աշխատել բարձրակարգ ֆուտբոլիստների հետ, սովոր է նրան, որ հանդերձարանում կան կարևոր խաղացողներ։ Նա լավ կհարմարվի «Չելսիի» պես թիմում»,-պորտուգալացու խոսքերն է մեջբերում Teamtalk-ը։

«Տոտենհեմ» – «Չելսի» խաղը կայանալու է վաղը։

Back to top button
Close