Նորություններ

Էլեկտրոնային խաղատուն բացելու նպատակով հայտնի գործարարից հափշտակել են 1 մլն 360 հազար դոլար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանութան կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում:

Ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Միխայել Նահապետյանը էլեկտրոնային խաղատուն բացելու նպատակով խաբեությամբ հայտնի գործարար Սեդրակ Առուստամյանից հափշտակել է 712 մլն դրամ (1 մլն 360 հազար դոլար):

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված գործով արդեն Ս. Առուստամյանը ճանաչվել է տուժող կողմ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close