Նորություններ

Լրագրողներ, պատրաստ եմ ձեզ տրամադրել աջակցություն այս տհաս նախաձեռնության անթույլատրելիության մասին. Հովհաննիսյան

Հարգելի՜ լրագրողներ,  սիրով պատրաստ եմ ձեզ տրամադրել ցանկացած աջակցություն եւ տեղեկատվություն այս տհաս նախաձեռնության անթույլատրելիության միջազգային իրավական հիմքերի մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։

«Իրենցքայլականների հերթական անմեղսունակ նախաձեռնությունն է մեզ հրամցվել, որն ուղղված է լրագրողական աղբյուրների դեմ, մասնավորապես սույն առանձնյակները որոշել են, որ լրագրողները անանուն աղբյուրի իրավունք չունեն հղում տալ։

Հարգելի՜ լրագրողներ,  սիրով պատրաստ եմ ձեզ տրամադրել ցանկացած աջակցություն եւ տեղեկատվություն այս տհաս նախաձեռնության անթույլատրելիության միջազգային իրավական հիմքերի մասին։ Իրենք անգամ չգիտեն՝ ինչի մեջ են ներքաշվում։ «Զանգվածային լրատվության մսսին» օրենքը ասենք փոխեցին, ՄԻԵԴ որոշումներն էլ են փոխելու՞։

Մեր դատարանները դա են պարտավոր կիրառել։  Համ էլ Արցախը վաճառել են միանգամայն ակնառու ձեւով, աղբյուրներն էլ բաց են, հայտնի ու անունով»,- գրել է նա։

Back to top button
Close