ՄիջազգայինՆորություններ

Թուրքիայում 2021-ի հունվարին տղամարդկանց կողմից սպանվել է 23 կին

Թուրքիայում շարունակվում են կանանց նկատմամբ բռնություններն ու հանցագործությունները: «Վերջ ենք տալու կանանց սպանություններին» նախաձեռնությունը  տվյալներ է հրապարակել 2021-ի հունվարին տղամարդկանց կողմից սպանված կանանց թվի վերաբերյալ:

Նշվում է, որ Թուրքիայում հունվարին տղամարդիկ 23 կին են սպանել, որոնցից 14-ի սպանությունը տեղի է ունեցել կասկածելի հանգամանքներում:

Սպանված կանանցից 16-ի դին հայտնաբերվել է տանը, 2-ինը՝ փողոցում, իսկ  մնացածինը՝ հյուրանոցում, ամայի վայրում և ավտոմեքենայում:

Ըստ հրապարակված տվյալների՝ 23 սպանություններից 16-ը դեռևս մնում են չբացահայտված: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Թուրքիայում տղամարդկանց կողմից 27 կին էր սպանվել:

Հիշեցնենք, որ միայն 2020թ. Թուրքիայում տղամարդկանց կողմից 300 կին էր սպանվել, իսկ կասկածելի հանգամանքներում 171 կնոջ դի էր հայտնաբերվել: Ընդ որում հանցագործությունների մեծ մասը կատարվել էր տներում:

ermenihaber.am

Back to top button
Close