ՆորություններՍպորտ

Նիկոլ Փաշինյանի խոսնակի արձագանքը Լևոն Արոնյանի շուրջ ստեղծված իրավիճակին. Armsport

Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի՝ Հայաստանի դրոշի ներքո հանդես չգալու պատճառի մասին Armsport-ը փորձել է մեկնաբանություն ստանալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանից։

«Անկեղծ ասած, ես ծանոթ չեմ նման հրապարակման։ Ձեզնից եմ առաջին անգամ լսում»,-ասաց Գևորգյանը։

Armsport-ի հարցին, թե արդյոք եղել է Նիկոլ Փաշինյանի ու Լևոն Արոնյանի միջև հանդիպում, որի ընթացքում Փաշինյանը խոստում է տվել հայ գրոսմայստերին լուծելու գերհզոր համակարգչի ձեռքբերման և անձնական մարզչի ֆինանասավորման հարցը, որպեսզի Լևոնը կարողանա լիարժեք պատրաստվել աշխարհի չեմպիոնի հավակնորդների առաջիկա մրցաշարին, վարչապետի խոսնակն ասաց․

«Թու՛յլ տվեք, ամեն դեպքում ծանոթանալ, թե ինչ է տեղի ունեցել, հետո արձագանքել, եթե դրա անհրաժեշտությունը լինի»,-եզրափակեց Գևորգյանը։

Քիչ անց դարձյալ փորձեցինք կապ հաստատել Մանե Գևորգյանի հետ։

«Ճիշտն ասած, ես նայեցի Արոնյանի էջում ու որևէ հրապարակում չտեսա»,-ասաց Գևորգյանը։

Մեր դիտարկմանը, թե հրապարակումը ոչ թե Արոնյանի էջում էր, այլ Mediaport տելեգրամ-ալիքում, վարչապետի խոսնակն ասաց․

«Ճիշտն ասած, ես ընդհանրապես որևէ մեկնաբանություն չեմ տալիս Mediaport տելեգրամ-ալիքի հայտարարություններին»։

Եվս մեկ անգամ փորձեցինք ճշտել՝ արդյոք եղե՞լ է նման խոստում վարչապետի կողմից։ Մանե Գևորգյանը դարձյալ հրաժարվեց մեկնաբանել այս հարցը։

armsport.am

Back to top button
Close