Նորություններ

Պատրոն Դավոն կալանավորվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, բավարարեց Դավիթ Գալստյանին (Պատրոն Դավո) կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը:

Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրությամբ հայտնել էր, որ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու կասկածանքով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ է բերման ենթարկվել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նախկին խորհրդական, զենքի առքուվաճառքով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը։ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված և քննվող քրեական գործով նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման համար։

Back to top button