Նորություններ

Ողբերգական դեպք «Նաիրիտ» գործարանում․ 41-ամյա տղամարդը, աշխատանքներ կատարելիս, 3-րդ հարկից վայր է ընկել ու մահացել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապ օգնության կենտրոնից Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը «կենսաբանական մահ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով շտապօգնության բրիգադին է մոտեցել Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Ավագյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Արթուր Մամոյանն էր, ով նույն օրը՝ ժամը 10։30-ի սահմաններում, «Նաիրիտ» գործարանում աշխատելիս, 3-րդ հարկից վայր է ընկել և տեղում մահացել։

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close