Նորություններ

Ռուս սակրավորները Արցախում շարունակում են ականազերծման աշխատանքները

Բնակավայրերի արվարձանների ականազերծման ընթացքում ռուս խաղաղապահները օգտագործում են «Ուրան-6» ժամանակակից ռոբոտատեխնական համալիրներ, որոնք հնարավորություն են տալիս ապահովել զինծառայողների անվտանգությունը պայթյունավտանգ աշխատանքներ կատարելիս և պահպանել տարածքի մաքրման բարձր տեմպը եղանակային ցանկացած պայմաններում: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն:

2020-ի նոյեմբերի 23-ից ի վեր Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները չպայթած զինամթերքից մաքրել են շուրջ 859.3 հա տարածք, 245.8 կմ ճանապարհ, 962 բնակարանային շինարարություն, այդ թվում՝ 27 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է մոտ 24 հազար պայթյունավտանգ առարկա:

Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները և չպայթած զինամթերքը դուրս են բերվում և ոչնչացվում են հատուկ սարքավորված զինափորձարանում: Այն զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում` անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցների կիրառմամբ:

Back to top button
Close