Նորություններ

Վաղը շարուկավելու է դատական գործով քննությունը. Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմ

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը տեղեկացնում է, որ վաղը շարունակվելու է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։

«Վաղը՝ փետրվարի 2-ին, ժամը՝13։00-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի (Շենգավիթի նստավայր), կշարունակվի սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։

Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը»,-նշված է հաղորդագրության մեջ։

Back to top button
Close