Նորություններ

Ծավալելու եմ թափանցիկ և հաշվետվողական գործունեություն. Գարիկ Սարգսյան

ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նորանշանակ նախագահ Գարիկ Սարգսյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում, որը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի հայրենակիցներ, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել եմ ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնում։

Շնորհակալ եմ վարչապետին այս պատասխանատու աշխատանքն ինձ վստահելու համար։ Հավաստիացնում եմ, որ անելու եմ հնարավորը՝ կատարելու իմ առջև դրված խնդիրը: Ինչպես նախորդ աշխատանքում, այնպես էլ այստեղ, ծավալելու եմ թափանցիկ և հաշվետվողական գործունեություն։
Մեր երկրի համար այս բարդ ժամանակներում, միայն բոլորիս ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ կարող ենք մեր հայրենիքը շեն ու բարեկեցիկ դարձնել։ Ի գործ»:
Back to top button
Close