Նորություններ

Հայաստանի առողջապահության նախարարությունը հաստատել է կորոնավիրուսի դեմ Sputnik V ռուսական պատվաստանյութը

Հայաստանի առողջապահության նախարարությունը հաստատել է կորոնավիրուսի դեմ Sputnik V ռուսական պատվաստանյութը, հայտնում է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը:

«՝ առանց Հայաստանում լրացուցիչ փորձարկումների անցկացման»:

Sputnik V-ն այսօր գրանցված է Ռուսաստանում, Բելառուսում, Արգենտինայում, Բոլիվիայում, Սերբիայում, Ալժիրում, Պաղեստինում, Վենեսուելայում, Պարագվայում, Թուրքմենստանում, Հունգարիայում, ԱՄԷ-ում, Իրանում, Գվինեայի Հանրապետությունում եւ Թունիսում:

«Sputnik V-ի օգտագործման թույլտվություն տված ԱՊՀ երկրների շարքում Ռուսաստանի գործընկերների թիվը անընդհատ աճում է: Այսօր մենք հայտարարում ենք Հայաստանի առողջապահության նախարարության կողմից Sputnik V-ի հաստատման մասին, որը թույլ է տալիս երկրին սկսել բնակչությանը պատվաստել աշխարհում լավագույն կորոնավիրուսային պատվաստանյութերից մեկով: Պատվաստանյութերի վերաբերյալ այս համագործակցությունը կպաշտպանի մարդու առողջությունը եւ կօգնի երկիրը մոտեցնել կորոնավիրուսի կողմից սահմանված սահմանափակումները վերացնելուն»,- ասել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Կիրիլ Դմիտրիեւը:

Back to top button