Նորություններ

Ադրբեջանը սկսել է Ֆիզուլիի միջազգային օդանավակայանի շինարարությունը

Ադրբեջանն իր վերահսկողության տակ անցած Ֆիզուլիում սկսել է միջազգային օդանավակայանի շինարարական աշխատանքները: Օդանավակայանի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2022թ. ապրիլ-մայիսին: Azertac լրատվական գործակալությանը օդանավակայանի շինարարական աշխատանքները իրականացնող կազմակերպության գլխավոր ինժեներ Ջավարագ Շիրիեւը հայտնել է, որ շինարարական աշխատանքները բավականին դանդաղում են, քանի որ տարածքում իրականացվում է ականազերծում:

«Այս տարվա գարնանից շինարարությունն իրականացվելու է արագացված տեմպերով և նախատեսվում է անցնել շուրջօրյա աշխատանքային ռեժիմի: Բացի այդ, այս տարի նախատեսվում է նաև ավարտել 3000 մետր երկարությամբ թռիչքուղու շինարարությունը », – նշել է Շիրիեւը:

Back to top button
Close