Նորություններ

«Ճամփորդի՛ր առանց Covid 19-ի» հավելվածի ներբեռնման և գործարկման վերաբերյալ ուղեցույց

ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է «Ճամփորդի՛ր առանց Covid 19-ի» հավելվածի ներբեռնման և գործարկման վերաբերյալ ուղեցույցը:

Փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ը գործելու է «Ճամփորդի՛ր առանց Covid 19-ի» պիլոտային ծրագիրը, որով Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ճամփորդելու համար ուղևորին թույլատրվում է պետական սահմանը հատել կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի առկայության դեպքում (առավելագույնը 72 ժամ վաղեմության)։

1. Ներբեռնեն բջջային հավելվածը IOS կամ Android համակարգերում։

2. Անձնագրով մոտենան ծրագրում ընդգրկված ՊՇՌ թեստավորում իրականացնող լաբորատորիա և հանձնել Covid-19 թեստ։

Թեստի արդյունքն անմիջապես կարտացոլվի հավելվածում, երբ լաբորատորիան համակարգ մուտքագրի պատասխանը։ Դրական պատասխանի դեպքում QR կոդը ստանում է կարմիր գունավորում, բացասականի դեպքում՝ կանաչ։

Թեստի բացասական պատասխանի պարագայում մեկնելուց առաջ հարկավոր է հավաստիանալ, որ հավելվածում առկա է տեղեկատվությունը և թռիչքի ժամը չի անցնում թեստի նմուշառման ժամից հաշված 72 ժամը։

Սահմանը հատելիս հարկավոր է ներկայացնել բջջային հավելվածի QR կոդը։

 

Back to top button
Close