Նորություններ

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 64-ամյա վարորդը Toyota Prado-ով շրջվել է. կա վիրավոր

 

Երեկ՝ հունվարի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 11:40-ի սահմաններում, Վանաձորի բնակիչ, 64-ամյա Արթուր Ա.-ն իր վարած Toyota Prado մակնիշի 85 CG 888 համարանիշի ավտոմեքենայով, Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթեկելի գոտուց և շրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Արթուր Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կնետրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Հրաչ Մխիթարյանն ու Արմեն Բարխուդարյանը:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արմեն Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close