Նորություններ

53-ամյա կինը «Արթմեդ» բժշկական կենտրոնի բժշկին մեղադրում է ամուսնու մահվան մեջ

 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, հունվարի 29-ին ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածների կարգով հետագա ընթացքը լուծելու համար ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է ուղարկվել Գյումրիի բնակիչ, 53-ամյա Գայանե Մ.-ի դիմումը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագ, վերջինս դիմել է գլխավոր դատախազին և հայտնել, որ 2020 թվականի դեկտեմբերի 11-ին, Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում գործող «Արթմեդ» բժշկական կենտրոնում բժիշկ Մամիկոն Ավետյանի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով ամուսինը՝ 61-ամյա Սամվել Մխիթարյանը մահացել է:

Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ստացված նյութերը փոխանցվել են ոստիկանության Նոր-Նորքի բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close