ՆորություններՍպորտ

Ֆոնսեկա․ Մխիթարյանը վաղը կլինի մեկնարկային կազմում

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան «Վերոնայի» դեմ Ա սերիայի 20-րդ տուրի հանդիպման նախօրեին պատասխանել է լրագրողների հարցերին։ Հռոմեական թիմի մարզիչը հաստատել է, որ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վաղը վերադառնալու է թիմի մեկնարկային կազմ։

«Միրանտեն չի խաղա վաղը, իսկ Մխիթարյանը կխաղա։ Միկին վաղը կլինի մեկնարկային կազմում։ Ինչ վերաբերվում է Ջեկոյին, ապա ես հասկանում եմ, որ դուք հետաքրքրված եք այս հարցով, բայց դա այն չէ, ինչի մասին ես ուզում եմ խոսել։ Տեսնենք՝ ինչ կլինի հաջորդ շաբաթ։

Թվերը ցույց են տալիս, որ «Վերոնան» լավագույն թիմն է, երբ խոսքը պաշտպանության մասին է։ Նրանք յալ կերպ են պաշտպանվում, խաղում են մեկը մեկի դեմ, բայց նրանք շատ լավ են անում դա։ Նրանք կանգնեցնում են քեզ ու թույլ չեն տալիս խաղալ»,-Ֆոնսեկայի խոսքն է մեջբերում «Ռոմայի» պաշտոնական կայքը։

«Ռոմա» – «Վերոնա» խաղը կկայանա վաղը ու կսկսվի Երևանի ժամանակով 22։45-ին։

Back to top button
Close