Նորություններ

Երևանից Ստեփանակերտ ճանապարհված 2 ավտոբոս եղանակային վատ պայմանների պատճառով կանգ են առել Սիսիան քաղաքում

Այսօր Երևանից Ստեփանակերտ ճանապարհված ուղևորափոխադրող 2 ավտոբոս եղանակային վատ պայմանների պատճառով կանգ են առել Սիսիան քաղաքում: Այս մասին հայտնում են ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբից:

«ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների և Սիսիանի քաղաքապետարանի կողմից տարվում են համապատասխան աշխատանքներ. ուղևորները՝ թվով 96 անձ, ապահովված են գիշերակացով և տաք ըմպելիքներով։ Խնդրում ենք չանհանգստանալ, վստահեցնում ենք, որ երթուղայինները կշարժվեն ըստ հնարավորության, և ուղևորներին անվտանգ կհասցնեն իրենց ընտանիքներին»։

 

 

Back to top button