Նորություններ

Կառավարության շենքը զավթելու փորձի մեջ մեղադրվող Տիգրան Չոբանյանը չի ձերբակալվի

Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Հայ ազգային գվարդիայի նախագահ Տիգրան Չոբանյանի ձերբակալումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա փաստաբան Միքայել Շխիմյանը:

«Քիչ առաջ Դատարանը, նախագահությամբ դատավոր Ա.Հովհաննիսյանի, բավարարեց իմ կողմից ներկայացված բողոքը և ոչ իրավաչափ ճանաչեց վստահորդիս, Հայ Ազգային Գվարդիայի նախագահ, երեք պատերազմի մասնակից, հրամանատար Տիգրան Չոբանյանի ձերբակալումը, միևնույն ժամանակ, նույն որոշմամբ մերժեց վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը(հիմնավոր կասկածի բացակայությամբ):

Տ.Չոբանյանը մեղադրվում էր ՀՀ կառավարության շենքը խմբի կազմում զավթելու փորձ կատարելու մեջ:

Կեցցե ՀՀ Դատարանը, ի դեմս արդարամիտ Դատավոր Ա.Հովհաննիսյանի»,- նշել է փաստաբանը։

Back to top button
Close