Նորություններ

ԱՀԿ-ն կոչ է անում բարգավաճ երկրներին կիսել COVID-19 պատվաստանյութը մյուսների հետ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում այն երկրներին, որոնք արդեն ձեռք են բերել կորոնավիրուսի պատվաստանյութերի կայուն մատակարարում, օգնել ավելի քիչ բարեկեցիկ երկրներին, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

ԱՀԿ խոսնակ Մարգարեթ Հարիսի խոսքով՝ առաջին հերթին անհրաժեշտ է պատվաստել բժիշկներին և ռիսկի խմբում գտնվող անձանց, այնուհետև դեղը տրամադրել այլ երկրներին:

Նա նշեց, որ դա ճիշտ է և՛ բարոյական, և՛ տնտեսական տեսանկյունից:

«Եթե դուք պարզապես պատվաստեք ձեր բնակչությանը և ապա հանգիստ սպասեք ՝ հավատալով, որ ամեն ինչ կարգին է, ապա տնտեսական տեսանկյունից դա չի աշխատի», — նշել է Հարիսը:

Back to top button