ՆորություններՔո ձայնը

«Եթե իրոք ցանկանում ենք շտկել սխալներն ու շարժվել պետականության զորացման ճանապարհով, ապա պաթոսն ու երկպառակտությունները չեն օգնի»

Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Անկախությունից ի վեր՝ այսօր ամենածանր տոնն է մեզ համար, սակայն միևնույն է՝ շնորհավո՛ր Հայոց բանակի ու Հայրենյաց պաշտպանի օրը:

Մեր կորուստներն ու ցավն անսահման են, նույնքան անսահման են մեր պարտքերն ու իրական անելիքները:

Այո՛, հիմնադրման պահից սկսած մեծ գործ է արվել հայոց պետականության ու բանակի կայացման ուղղությամբ, սակայն սխալներն ու բացթողումները վճռական ծավալների էին, որոնք ևս հանգեցրել են այս իրավիճակին:

Հիմա եթե իրոք ցանկանում ենք շտկել սխալներն ու շարժվել պետականության զորացման ճանապարհով, ապա պաթոսն ու երկպառակտությունները չեն օգնի, փոխարենը խելացի, քրտնաջան ու երկարատև աշխատանք է պետք՝ հիմնված մշտական ինքնավերլուծության, միջավայրային ռիսկերի պատշաճ գնահատման ու կառավարման համակարգերի արդյունավետության կտրուկ բարձրացման վրա:

Եթե հաջողենք այդ հարցում, կարժանանանք պատմության բարյացակամ վերաբերմունքին, եթե՝ ոչ, ապա հաստատ կգտնենք բազում պատճառներ հայի բախտից բողոքելու համար:

Շնորհավոր ու շնորհակալություն բոլորին, ովքեր փոքր-ինչ ներդրում ունեն Հայրենիքի պաշտպանության ու Հայոց բանակի կայացման գործում, իսկ նահատակ տղաների հանդեպ կուտակած մեր բարոյական մեծ պարտքերի մասին իրավունք չունենք րոպե անգամ մոռանալու»:

Back to top button
Close