ՆորություններՍպորտ

Կրաուչ․ Քեյնը կարող է գնալ Ռեալ ու տիտղոսներ նվաճել կամ մնալ ու արձանի արժանանալ Լոնդոնում

«Տոտենհեմի» ու Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Պիտեր Կրաուչը խոսել է Հարի Քեյնի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին։

«Կարծում եմ, եթե «Տոտենհեմում» ինչ-որ բան հաղթես, դա 10 անգամ ավելի մեծ կլինի, քան «Ռեալ» տեղափոխվելն ու այնտեղ ինչ-որ բան հաաղթելը։ Նա Անգլիայի լավագույն խաղացողն է ու լավագույնին է արժանի, դրա համար էլ ոչ ոք նրան չի կարող խորհուրդ տալ ուր գնա, կամ չգնա։

Բայց, կարծում եմ՝ Հարին հասկանում է․ «Տոտենհեմի» հետ մի տիտղոսը կարող է շատ ավելին նշանակել, քան այլ երկրում կայուն չեմպիոնությունը։ Միևնույն ժամանակ, եթե նա «Տոտենհեմից» չգնա ու նրան հաջողվի ակումբին մեծ հաղթանակի տանել, ստադիոնի մոտ նրա արձանը կկանգնեցնեն։ Այդպես չէ՞։

Ես «Տոտենհեմում» էի, երբ նա դեռ երեխա էր ու մեզ հետ էր մարզվում։ Նա առանձնապես աչքի չէր ընկնում, բայց կայուն գոլեր էր խփում։ Նրա մեջ ինչ-որ բան կար։ Նա հիանալի խաղում է երկու ոտքով ու ազատ տարածություն է գտնում, բայց խաղաոճը հիշեցնում է Թեդի Շերինհեմին»,-ասել է Կրաուչը Daily Star-ին տված հարցազրույցում։

armsport.am

Back to top button
Close