ՆորություններՍպորտ

ՖԻԴԵ-ն հայտնել է, թե երբ և որտեղ է կայանալու Աշխարհի չեմպիոնի համար մրցավեճը

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հայտնել է, թե երբ ու որտեղ է կայանալու շախմատի Աշխարհի չեմպիոնի համար մրցավեճը։

Աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար հանդիպումը կայանալու է նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 16-ը Դուբայում «Էքսպո» ցուցահանդեսի շրջանակում։ Մրցանակային ֆոնդը կազմելու է 2 միլիոն եվրո։

Հանդիպումը կայանալու է Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի ու հավակնորդների մրցաշարի հաղթողի միջև։ Հավակնորդների մրցաշարը սկսվել էր Եկատերինբուրգում անցած տարի, սակայն դադարեցվել էր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։ Մրցաշարը կարող է վերսկսվել ապրիլին։ Կառլսենի համար սա 5-րդ մրցավեճն է լինելու Աշխարհի չեմպիոնի կոչման համար։

Հիշեցնենք, որ հավակնորդների մրցաշարում անցկացվել էին առաջին շրջանի բոլոր պարտիաները։ Առաջին տեղը միմյանց հետ կիսում էին ռուս Յան Նեպոմնյաշչին ու ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը (4,5-ական միավոր)։ Նրանց հաջոդում էին ռուս Ալեքսանդր Գրիշչուկը, Նիդերլանդների ներկայացուցիչ Անիշ Գիրին, չինացի Վան Հաոն և ամերիկացի Ֆաբիանո Կարուանան (3,5-ական միավոր)։ Վերջին տեղը կիսում են ռուս Կիրիլ Ալեկսեենկոն ու չինացի Դին Լիժենը (2,5-ական միավոր)։

armsport.am

Back to top button
Close