ՄիջազգայինՆորություններ

Նավալնիի եղբայրը և մի շարք այլ անձինք բերման են ենթարկվել. լայնածավալ խուզարկություններ Մոսկվայում

Մոսկվայի ավելի քան 15 հասցեներում ոստիկանությունը միաժամանակ խուզարկություններ է անցկացրել ընդդիմադիր գործիչ, բլոգեր Ալեքսեյ Նավալնիի հետ այս կամ այն ​​կերպ կապակցված մարդկանց և բողոքի ցույցերի մասնակիցների բնակարաններում, տեղեկացնում է BBC-ն:

Նավալնիի համակիրները հայտնում են, որ խուզարկություններն իրականացվում են հունվարի 23-ի հանրահավաքների ընթացքում սանիտարահամաճարակային կանոնների խախտման քրեական գործով:

Ոստիկանությունը ժամանել է քաղաքական գործչի միանգամից երկու բնակարան՝ Մարյինոյում, որտեղ այժմ ապրում է նրա եղբայրը ՝ Օլեգ Նավալնին, և «Ավտոզավոդսկայա»-ում, որտեղ գտնվում էր նրա կինը ՝ Յուլիան:

Վերջինս դռան հետեից բարձրաձայն ասել է, որ ոստիկաններին ներս չի թողնի այնքան ժամանակ, մինչ փաստաբանը չգա: Բայց, ի վերջո, ոստիկանությանը հաջողվել է ներս մտնել:

Քաղաքական գործչի բնակարանի մոտ ձերբակալվել է նրա օգնական Իլյա Պախոմովը: Ուժայինները բերման են ենթարկել նաեւ Նավալնիի եղբորը՝ Օլեգին:

Ավելի վաղ բերման էին ենթարկվել նաեւ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի իրավաբան Լյուբով Սոբոլը, Նավալնիի համակիրներ Կիրա Յարմիշը, Անաստասիա Վասիլեւան, Օլեգ Ստեպանովը եւ Գեորգի Ալբուրովը:

Աղբյուր՝ BBC

Back to top button
Close