Նորություններ

Բաքվում ԱՄՆ դեսպան. Ամերիկյան ընկերությունները պատրաստ են մասնակցել Ղարաբաղի վերականգնմանը

Ամերիկյան ընկերությունները պատրաստ են մասնակցել Ղարաբաղի վերականգնմանը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիցենբերգն էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովի հետ հանդիպմանը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

ԱՄՆ դեսպանը շնորհավորել է «Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման» կապակցությամբ, շեշտել կայուն խաղաղության հաստատման կարեւորությունը տարածաշրջանում: Դեսպանը նշել է ամերիկյան ընկերությունների` տարածքների վերականգնմանը մասնակցելու պատրաստակամությունը, մասնավորապես, շեշտել է նրանց շահագրգռվածությունը ջրային ռեսուրսների կառավարմամբ, ճանապարհային եւ այլ ենթակառուցվածքների ստեղծմամբ, համագործակցությամբ թվային եւ նորարարական տեխնոլոգիաների ոլորտում:

Back to top button
Close