Նորություններ

Նպատակս աշխարհի բացարձակ չեմպիոն դառնալն է. Ժորա Համազարյան

Մրցակիցս շատ ուժեղ էր, ոչ մի պարտություն չուներ և լարված մենամարտ ստացվեց: Այս մասին ArmSport-ի հետ զրույցում ասաց հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ժորա Համազարյանը, ով օրեր առաջ իր 10-րդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում:
Հիշեցնենք, որ Եկատերինբուրգում կայացած բռնցքամարտի երեկոյի ընթացքում գյումրեցի բռնցքամարտիկը 5-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց ռուսաստանցի Դմիտրի Յունին:
«Մարտը հենց առաջին րոպեից լարված էր ընթանում։ Քանի որ մենամարտը երեկոյի գլխավոր մենամարտն էր՝ բնական էր այդ լարվածությունը։ Մրցակիցս ուժեղ էր, Ռուսաստանի ֆեդերացիայի կողմից 2 անգամ ճանաչվել է լավագույն մարզիկ, չուներ ոչ մի պարտություն և մեզ երկուսիս էլ պետք էր հաղթանակ։ Իսկ նոկաուտը եղավ հարմար պահի՝ դահլիճի հայերի աջակցությունը ևս նպաստեց դրան»-ասաց Համազարյանը:
24-ամյա բռնցքամարտիկի խոսքով բոլոր մրցակիցներն էլ  ունեն իրենց առավելությունները և թերությունները և իր վերջին մրցակցին չի կարող առանձնացնել կոնկրետ ինչ-որ բանով։  
Համազարյանը վերջին մենամարտին նախապատրաստվել է Գյումրիում, մարզիչներ Գառնիկ Պողոսյանի և Արմեն Բաղդասարյանի գլխավորությամբ: Նրա խոսքով, կորոնավիրուսի համավարակը մեծ ազդեցություն թողեց մարզավիճակի վրա, սակայն կամաց-կամաց ամեն ինչ իր տեղն է ընկնում.
«Կորոնավիրուսը ազդեց ամբողջ աշխարհի վրա, բնականաբար ես էլ անմասն չմնացի։ Ես մարզվում էի ԱՄՆ-ում, վիրուսի պատճառով տեղափոխվեցի Հայաստան, որն էլ իր ազդեցությունն ունեցավ իհարկե մարզավիճակիս վրա, քանի որ երկրում կարանտին էր և չկար ոչ մի բաց մարզադահլիճ, այսինքն մարզումներս անցկացնում էի ինքնուրույն, որն էլ բնականաբար այնքան էլ արդյունավետ չէր։ Հենց դա էլ պատճառներից մեկն էր, որ պարտվեցի նախորդ մենամարտում»,-ասաց Համազարյանը:
Հաղթանակ մենամարտից առաջ Համազարյանը վերջին անգամ ռինգ էր դուրս եկել 2020-ի հոկտեմբերին, որում պարտություն էր կրել: Նրա  խոսքով, այդ պարտության մեջ մեծ ազդեցություն ունեցավ նաև պատերազմական վիճակը:
«Նախորդ մենամարտս տեղի ունեցավ հոկտեմբերին։ Այդ ժամանակ Հայաստանում պատերազմ էր և ես ինքս ցանկանում էի մեկնել ռազմաճակատ, կամավորագրվել էի, իմ ընկերների հետ միասին զբաղված էի ռազմաճակատ օգնություն ուղարկելով և այդ հոգեվիճակի պատճառով էլ ես պարտվեցի։
Back to top button
Close