ՆորություններՍպորտ

Շախմատ․ Հայաստանի տղամարդկանց և կանանց 1-ին խմբի մրցաշարերի 4-րդ տուրերի արդյունքները

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացան Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջին խմբի մրցաշարերի 4-րդ տուրի պարտիաները։ Այդ մասին հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

Տղամարդկանց մրցաշարի տուրի կենտրոնական պարտիայում  միանձնյա առաջատար Արթուր Դավթյանը պարտություն կրեց Լևոն Բաբուջյանից։ Մրցաշարում ամենաբարձր գործակից ունեցող Տիգրան Հարությունյանը պարտվեց Մամիկոն Ղարիբյանին։ 4-րդ տուրում հաղթանակ տոնեց նաև Հայկ Վարդանյանը։ Մյուս պարտիաներն ավարտվեցին հաշտությամբ։

4-րդ տուրից հետո աղյուսակը 3-ական միավորով գլխավորում են Լևոն Բաբուջյանը և Մամիկոն Ղարիբյանը։ Արթուր Դավթյանը և Դավիթ Շահինյանը 2,5-ական միավորով կիսում են 3-4-րդ հորիզոնականները։
Արդյունքներ

Կանանց մրցաշարում ևս տուրի կենտրոնական պարտիայում միանձնյա առաջատար Նարե Առաքելյանը պարտությունը կրեց Աստղիկ Հակոբյանից։ 4-րդ տուրում հաղթանակներ տոնեցին Արփինե Գրիգորյանը, Աննա Խաչատրյանը, Մարիամ Ավետիսյանը և Վերոնիկա Խաչատրյանը;
4-րդ տուրից հետո աղյուսակը 3,5-ական միավորով գլխավորում են Աստղիկ Հակոբյանը, Աննա Խաչատրյանը և Արփինե Գրիգորյանը։ Նարե Առաքելյանը և Վերոնիկա Խաչատրյանը 3-ական միավորով կիսում են 4-5-րդ հորիզոնականները։
Արդյունքներ

 

armsport.am

Back to top button
Close