ՆորություններՔո ձայնը

Մենք կարող ենք դա անել, քանի դեռ երկաթը տաք է, քանի դեռ մենք գերիներ ունենք. Կ. Հովհաննիսյան

Փորձագետ Կարեն Հովհաննիսյանը գրել է.

Մենք կարող ենք վերադասավորվել և անցնել նոր մեթոդների կիրառմամբ կորցրածը վերականգնելու, մեզ հասված վնասները կոմպեսացնելու, ինչպես նաև Ադրբեջանին, կամ Բաքվի բռնապետին միջազգային դատարաններ քարշ տալու գործընթացին։ Մենք կարող ենք դա անել, քանի դեռ երկաթը տաք է, քանի դեռ մենք գերիներ ունենք այնտեղ։ մենք պետք է, այսպես ասած, գազ տանք, որպեսզի արդեն նրանք մեզ խնդրեն, որ գերիների վերադարձի դիմաց լռենք իր օգատգործած արգելված զենքերի և արգելված թիրախների համար։ Այսինքն մենք պետք է դառնանք թելադրող արդեն իսկ այս փուլից։ Բայց քանի դեռ մենք վերադարձել ենք ներքին քաղաքական կսմիթներին և դրանք դարձրել կյանքի ու մահվան կռվի պես մի բան, բաց ենք թողնելու նաև այս շրջանը, այս շանսը․․․Շտապել է պետք․․․

 

 

 

Back to top button