Նորություններ

Apple-ն արտասովոր տեսախցիկներով և ծալովի էկրանով iPhone է ստեղծելու

Ամերիկյան Apple ընկերությունն աշխատում է ճկուն կորպուսով սմարթֆոն ստեղծելու ուղղությամբ, որը զգալիորեն կտարբերվի նախորդ iPhone-ներից: Ինչպես փոխանցում է«Ռիա-նովոստի»-ն, ընկերության նոր արտոնագրի մասին հայտնել է PatentlyApple պորտալը:

Արտոնագրում նշվում է մի քանի տեսախցիկների կիրառման մասին, որի շնորհիվ պանորամային պատկեր ստանալու հնարավորություն կընձեռվի: Ֆոտոսենսորները կներդրվեն ճկուն կորպուսում, ինչը դիտարկման տարբեր անկյուններ կապահովի սենսորների համար: Ակնհայտ է, որ նման սարքավորումը կներկայանա ծալովի էկրանով:

Apple-ի առաջին ճկվող էկրանով սմարթֆոնի թողարկման ամսաթիվը չի բացահայտվում, արտոնագիրը միայն ներկայացնում է տեխնոլոգիան:

Back to top button
Close