ՄիջազգայինՆորություններ

Հունաստանի նախկին վարչապետը՝ Թուրքիայի մասին. «Ծովահենների հետ հնարավոր չէ բանակցություններ վարել»

Հունաստանի նախկին վարչապետ Անտոնիս Սամարասը անդրադարձել է Թուրքիայի հետ բանակցությունների վերսկսմանը։

Նա խիստ քննադատության է ենթարկել ներկայիս կառավարության վարած քաղաքականությունը Թուրքիայի հետ բանակցությունների կտրվածքով։

Նախկին վարչապետը դեմ է ներկայիս վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի այսպես կոչված «հանդարտեցման դոկտրինին» և համոզված է, որ ծովահենների հետ հնարավոր չէ բանակցություններ վարել ։

Անտոնիոս Սամարասը մտահգություն է հայտնել նաև առ այն, որ Հունաստանի և Թուրքիայի միջև բանակցությունների վերսկսումը կհանգեցնի Եվրոպական միության կողմից Թուրքիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկմանը։

Back to top button
Close