Նորություններ

«Պատերազմում 2 ոտքը կորցրած կամավորը չի կարողանում զինվորական կարգ ստանալ». Գ. Միսկարյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատերազմում երկու ոտքը կորցրած կամավորը, որը երկու անչափաս երեխա ունի և վարձով է ապրում, չի կարողանում զինվորական կարգ ստանալ, որովհետև ըստ պատկան մարմինների, քննություն է գնում պարզելու, թե ինչ հանգամանքներում է վիրավորվել քաղաքացին։

Ընդ որում, քննությունը գնում է կամավորների հետ կապված բոլոր դեպքերի համար, և ոչ մեկը չգիտի, թե երբ ավարտին կհասնի իր հետ կապված քննությունը, և երբ կկարողանան զինվորական կարգ ստանալ։

ՀՀ առողջապահության նախարարություն, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, Նիկոլ Փաշինյան, ՀՀ կառավարություն. ՀՀ ՊՆ. մի բան ասեք, որով տարբերվում եք ձեր «մերժած» «նախկին» Հայաստանից»:

Back to top button
Close