ՄիջազգայինՆորություններ

Շվեդիան կփակի սահմանները Նորվեգիայի հետ կորոնավիրուսի «բրիտանական» շտամի պատճառով

Շվեդիայի իշխանությունները որոշել են կայացրել մինչեւ փետրվարի 14-ը փակել սահմանները Նորվեգիայի հետ, որտեղ տարածվել է կորոնավիրուսի բրիտանական շտամը, սակայն բացառություն է անում նրանց համար, ովքեր ապրում են մեկ երկրում, իսկ աշխատում՝ մյուսում, հայտնել է ՆԳ նախարար Միքայել Դամբերգը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Կառավարությունն արտահերթ նիստի ժամանակ որոշում է կայացրել արգելել մուտքը Նորվեգիայից: Արգելքը կսկսի գործել այսօր եւ կտեւի մինչեւ փետրվարի 14-ը»,-ասել է Դամբերգը:

Նա նշել է, որ իշխանությունները կարող են երկարաձգել արգելքը: Շվեդիայում մտահոգվում են, որ նորվեգական տասնյակ համայնքներում փակ խանութների, այդ թվում՝ ակլոհոլի վաճառքով զբաղվող, պատճառով Նորվեգիայի սահմանամերձ շրջանների բնակիչները կձգտեն դեպի Շվեդիա:

«Ռիսկը բարձրանում է, քանի որ Շվեդիայի սահմանամերձ շրջաններում ձեւավորվում են մարդկանց մեծ կուտակումներ, եւ մեծ է կորոնավիրուսի մուտացիայի տարածման վտանգը»,-պարզաբանել է նախարարը:

Նորվեգիայից ժամանող բոլոր շվեդներին կոչ են անում հանձնել կորոնավիրուսի թեստ եւ սպասել դրա արդյունքին մեկուսացման պայմաններում: «Բացառություն է արվում նրանց համար, ովքեր ապրում են մեկ երկրում, իսկ աշխատում՝ մյուսում»,-հավելել է Դամբերգը: Նա նշել է, որ երկարաձգվել է նաեւ Դանիայից եւ Մեծ Բրիտանիայից մուտքը արգելքը:

Back to top button
Close