ՆորություններՍպորտ

Մեսսին չի ընդգրկվել FIFA 21-ի՝ 2020 թվականի խորհրդանշական հավաքականում

EA Sports-ի թվիթերյան էջում ներկայացվել է 2020 թվականի՝ FIFA 21-ի խորհրդանշական հավաքականը:

Տարվա թիմում ընդգրկվել են հետևյալ ֆուտբոլիստները՝

Մանուել Նոյեր («Բավարիա»)

Ալֆոնսո Դևիս («Բավարիա»)

Սերխիո Ռամոս («Ռեալ»)

Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ»)

Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ («Լիվերպուլ»)

Բրունու Ֆերնանդեշ («Մանչեսթեր Յունայթեդ»)

Քևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»)

Ջոշուա Կիմիխ («Բավարիա»)

Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»)

Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա»)

Կիլիան Մբապե (ՊՍԺ)

Թեկնածուների ցանկում ընդհանուր առմամբ 70 ֆուտբոլիստ է ընդգրկվել: Խորհրդանշական հավաքականը կազմվել է քվեարկության արդյունքում: Այստեղ ընդգրկված ֆուտբոլիստները հատուկ քարտեր ստանան: Առանձին քվեարկությամբ էլ կընտրվի լրացուցիչ՝ 12-րդ խաղացողը:

Back to top button
Close