ՆորություններՍպորտ

Բարսելոնան կասկածի տակ է դնում Սետյենի որակներն ու չի ցանկանում նրան փոխհատուցում վճարել

«Բարսելոնան» մտադիր չէ փոխհատուցում վճարել թիմի նախկին գլխավոր մարզիչ Էնրիկե Սետյենին, հայտնում է Cadena Ser-ը:

Ակումբը մասնագետին մեղադրում է խոստումները չկատարելու մեջ, որ տվել էր կապտանռնագույններին միանալիս: «Բարսելոնան» կասկածի տակ է դնում մարզչի որակները՝ թիմայի խաղին և ոճին ուղղված նրա աշխատանքը համապատասխան չհամարելով կատալոնացիներին: Նշվում է, որ տպավորություն էր ստեղծվում՝ թիմը ղեկավարում է երկրորդ մարզիչ Մանու Կարենյոն և ոչ թե Սետյենը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» պաշտոնապես ձևակերպել է Սետյենի հեռացումը նրա՝ մարզչական պարտականություններից ազատվելուց միայն մեկ ամիս անց: Սետյենի փաստաբաններն ակումբից 4 մլն եվրո են պահանջում՝ որպես փոխհատուցում:

Օգոստոսի 17-ին «Բարսելոնան» հայտնեց Էնրիկե Սետյենի պաշտոնանկության մասին: Պատճառն ակումբի անբավարար արդյունքներն էին:

Սետյենը 2020 թվականի հունվարի 13-ին էր գլխավորել «Բարսելոնան»՝ այդ պաշտոնում փոխարինելով Էռնեստո Վալվերդեին: Սետյենի գլխավորությամբ «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց, իսկ Չեմպիոնների լիգայում հասավ մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ 2-8 հաշվով պարտվեց Մյունխենի «Բավարիային»:

armsport.am

Back to top button
Close