Նորություններ

Շղթայական ավտովթար Վանաձորում․ կա 5 վիրավոր

Այսօր՝ հունվարի 22-ին, շղթայական ավտոթվար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցում բախվել են Mercedes և ВАЗ 21 06 մակնիշի ավտոմեքնաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ВАЗ 21 06 մակնիշի ավտոմեքնան էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW X5 և Opel մակնիշի ավտոմեքենաներին։

Վթարի հետևանքով 5 հոգի, բժշկական հետազոտման նպատակով, դիմել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Մուքոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Այս պահին տեղում ուժեղացված ծառայություն է կատարում ՃՈ տեսուչ Սաշա Զաքարյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա։

Դեպքի վայր է ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button