Նորություններ

Նախօրեին հայտնաբերվել է երեք քաղաքացիական անձի աճյուն․ նրանց ինքնությունը հայտնի է. Արցախի ԱԻՊԾ

Նախօրեին որոնողափրկարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 4 աճյուն, որոնցից երեքը քաղաքացիական անձինք են։ Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Քաղաքացիական անձանցից մեկը Հադրութի Դրախտիկ գյուղից Մարինե Հայրապետյանն է։ Մյուս երկուսը Հադրութի Ազոխ գյուղի բնակիչներ Սերժիկ Ավագյանը և Յուրիկ Առուշանյանն են։ Նրանց դիերը եղել են իրենց տան բակերում։ Նրանց մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Զինծառայողի դին հայտնաբերվել է Ջաբրայիլից։ Նրա ինքնությունը դեռ հայտնի չէ, սակայն նախնական տեղեկություններով նա եղել կամավորական ջոկատից»,- նշեց Հունան Թադևոսյանը:

Այսօր 1-ական ջոկատ աշխատում է Ֆիզուլիում և Որոտանում, երկուսը՝ Բերձորից հարավ՝ Իշխանաձորում և Այգեհովիտում։

Նրա խոսքով՝ մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1251 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձի մարմին:

Back to top button
Close