Նորություններ

Հրդեհ Դիլիջան քաղաքում. այրվել է երկհարկանի տան մի հատվածը

Հունվարի 21-ին, ժամը 22:32-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի տներից մեկի հարևանությամբ տուն է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է հունվարի 22-ին, ժամը 00:19-ին, մարվել՝ 03:52-ին: Այրվել է երկհարկանի տան երկրորդ հարկի և տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 375 քմ)։

Back to top button
Close