Նորություններ

Միջազգային չափանիշներին համապատասխան ֆունկցիոնալ պրոթեզավորում՝ պատերազմում վիրավորում ստացած անձանց համար

2020 թ․ պատերազմի հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած անձանց այսուհետ կտրամադրվեն առավել ֆունկցիոնալ, միջազգային չափանիշներին համապատասխան պրոթեզներ։ Նախագիծն այսօր քննարկվել է Կառավարության նիստում։

Նոր ընթացակարգի նպատակն է բարելավել հայրենիքի պաշտպանության համար առողջությունը վտանգած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձի կյանքը՝ նոր մշակույթ ձևավորելով վերջիններիս կարիքին համապատասխան ծառայությունների մատուցման բնագավառում։

:page_facing_up: Գործող կարգավորումների համաձայն՝ պրոթեզավորման կարիք ունեցող անձինք բուժատեխնիկական հանձնաժողովից ստացած համապատասխան եզրակացության հիման վրա ձեռք են բերում պետական հավաստագիր, որի միջոցով էլ իրականացվում է պրոթեզավորումը։

:pushpin:Պրոթեզի տրամադրումն այսուհետ իրականացվելու է՝ հաշվի առնելով շահառուի անհատական կարիքները վերջինիս գտնվելու վայրում՝ դիտարկելով նաև միջավայրը, նրա գործունեության ակտիվությունը։

:information_source: Նոր նախագծով՝ պրոթեզների տրամադրման գործընթացում գնային սահմանափակում չի նախատեսվում։ Յուրաքանչյուր շահառուի համար իրականացվելու է իր կարիքներին համապատասխան ծախս։

Back to top button
Close