Նորություններ

Վարչապետի խորհրդականն աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով կգործուղվի Սյունիք

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը կգործուղվի Սյունիքի մարզ:

Այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանին 2021 թվականի հունվարի 21-ից մինչև փետրվարի 15-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ»,- ասված է որոշման մեջ:

Back to top button
Close