Նորություններ

Մայր Աթոռը հաստատում է՝ պատերազմի օրերին Արցախ մեկնած հոգևորականն անհետ կորել է

168.am-ն օրերս տեղեկացել է, որ Արցախյան պատերազմում անհետ կորածների թվում է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Վարչատնտեսական բաժնի փոխտնօրեն Մկրտիչ աբեղա Կարապետյանը: Նա, ի թիվս այլ հոգևորականների՝ մեկնել էր Արցախ, և հոկտեմբերի 20-ից մինչ օրս հայտնի չէ, թե որտեղ է հոգևոր հայրը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը հաստատեց լուրը՝ նշելով. «Անհետ կորած է, որևէ տեղեկություն չունենք։ Փնտրում ենք:

Հայոց բանակում ծառայում են գնդերեցներ։ Առաջին իսկ օրերից ակնհայտ էր, որ նրանց թիվը չի բավարարում՝ լուծելու իրենց առջև դրվող խնդիրները՝ հոգևոր խնամքի իրականացման և զինվորների ոգու զորացման։ Լրացնելու համար այդ պակասը՝ Արցախ ուղարկվեցին մի շարք եկեղեցականներ՝ ինչպես Մայր Աթոռի միաբանությունից, այնպես և՝ տարբեր թեմերից։ Հայր Մկրտիչը նրանցից մեկն էր, ով խրամատների մեջ մեր քաջարի զինվորականների կողքին էր»։

Back to top button
Close