Մշակույթ/ՊատմությունՆորություններ

Քոչարի թանգարանում կցուցադրվի մեծ արվեստագետի ուղերձներով ստեղծված տեսաֆիլմ

Հունվարի 22-ը Երվանդ Քոչարի հիշատակի օրն է:

Հունվարի 22-26-ը` ժամը 18:00-20:00-ն, Քոչարի թանգարանում կցուցադրվի տեսաֆիլմ, որը ներկայացնում է Քոչարի բազմանիստ տաղանդի դրսևորումներից ևս մեկը՝ նրա գրական-գեղարվեստական ժառանգության մաս կազմող խոհափիլիսոփայական գրառումների ընտրանին: Քոչարն ինքը դրանց ամբողջությունն անվանել է ՓՇՐԱՆՔՆԵՐ…

«Իսկ ինչու փշրանքներ և ոչ թե հաց… Քանզի կյանքը կրծել է հացը, և մնացել են փշրանքները միայն…»,- բացատրել է Մաեստրոն:

Քոչարի ուղերձները ներկայացվում են ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների,  քաղաքի մշակութային կյանքում նշանակալի դերակատարում ունեցող անձանց, Քոչարի արվեստի երկրպագուների կատարմամբ:

Միջոցառումների  շարքը  կուղեկցվի  նորատիպ լուսային պրոյեկցիաներով:

Back to top button
Close