ՄիջազգայինՆորություններ

Առաջին անգամ կինը կզբաղեցնի ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի պաշտոնը

ԱՄՆ Սենատը Էվրիլ Հեյնսին հաստատել է որպես Ազգային հետախուզության տնօրեն: Նրա օգտին քվեարկել է 84, դեմ՝ 10 մարդ: Հեյնսը դարձել է այս պաշտոնում առաջին կինը: Նա առաջադրվել է դեմոկրատ Ջոզեֆ Բայդենի կողմից 2020թ.-ի նոյեմբերին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում վերջինիս հաղթանակից անմիջապես հետո:

2013թ.-ի օգոստոսից մինչեւ 2015թ.-ի հունվարը Հեյնսը Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) փոխտնօրենն էր, ապա երկու տարի աշխատել է որպես ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ:

Ջոզեֆ Բայդենն իր երդմնակալության խոսքում խոստացել է լինել բոլոր ամերիկացիների նախագահը, հաշտեցնել պառակտված հասարակությանը, հաղթահարել քաղաքական պառակտումները և վերականգնել հարաբերությունները ԱՄՆ դաշնակիցների հետ: Բայդենը ստորագրել է առաջին 15 հրամանագրերը պաշտոնը ստանձնելուց հետո մի քանի ժամվա ընթացքում:

Back to top button
Close