ՄիջազգայինՆորություններ

Կորոնավիրուսի տարածումը Վրաստանում` ըստ շրջանների. հունվարի 21

Հունվարի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1137 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 251 071 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1179 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 238 101 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 11 մարդ, ընդհանուր՝ 2998:

Կորոնավիրուսի տարածման պատկերը ըստ շրջանների՝

  • Թբիլիսի — 477
  • Աջարիա — 64
  • Իմերեթի — 164
  • Քվեմո Քարթլի — 65
  • Շիդա Քարթլի — 85
  • Գուրիա — 13
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 118
  • Կախեթի — 95
  • Մցխեթա Մթիանեթի — 27
  • Սամցխե-Ջավախեթի — 18
  • Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 11

aliq.ge

Back to top button
Close