ՄիջազգայինՆորություններ

Կորոնավիրուսի նոր մուտացիան տարածվել է աշխարհի 60 երկրներում

Համաշխարհային առողջապահական կազմակերպությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի նոր մուտացիան արդեն տարածվել է աշխարհի 60 երկրներում։ Հայտնի է, որ Անգլիայում առաջին անգամ ի հայտ եկած նոր մուտացիան ավելի վարակիչ է։ Իսկ Հարավային Աֆրիկայում գրանցված մուտացված տեսակը արձանագրվել է 23 այլ երկրում և շրջանում։

Նոր մուտացիան ի հայտ է եկել նաև ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում։ L452R անվամբ հայտնի նոր մուտացիան մասնավորպես Լոս Անջելես քաղաքում ավելի արագ է տարարծվել, քան կորոնավիրուսի առաջին ալիքը։

Հայտնի է, որ հունվարի սկզբին ստեղծված Ppfizer/BıoNTech պատվաստանյութը հատկապես ազդեցիկ և օգտակար է Մեծ Բրիտանիայում և Հարավային Աֆրիկայում ի հայտ եկած նոր վիրուսի համար։ Պատվաստանյութի հեղինակի խոսքով՝ այն չեզոքացնում է հատկապես Անգլիայում ևՀրաավային Աֆրիկայում ի հայտ եկած N501Y մուտացիաները։ Ընդհանուր առմամբ մինչ օրս Հայտնաբերվել է մուտացիայի ենթարկված կորոնավիրուսի 16 նոր տեսակ։

Back to top button
Close