Նորություններ

ՀՀ-ն և Ռուսաստանը կվերացնեն Covid-ով պայմանավորված փոխադարձ ելքի և մուտքի խոչընդոտները

Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները կվերացնեն փոխադարձ ելքի և մուտքի՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խոչընդոտները: Այս մասին Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սարիկ Մինասյանի հարցին

«Մենք փորձում էինք ԵԱՏՄ շրջանակում այդ խնդիրը լուծել, չհաջողվեց, բայց ռուսական կողմի հետ նախաձեռնեցինք մի լուծում, որը հնարավորություն է տալիս ազատ սահմանի սկզբունք դնել բոլոր մեր այն հայրենակիցների համար, որոնք ունեն թեստավորման արդյունքներ կամ հիվանդացել և արդեն լավացել են: Մենք կառավարության որոշումը ընդունել ենք, հիմա սպասում ենք նման որոշման ՌԴ-ից, որից հետո այդ մեխանիզմը կսկսի աշխատել»,- ասաց Մհեր Գրիգորյանը:

Փոխվարչապետը հավելեց, որ Ռուսաստանի կառավարության համապատասխան որոշումից հետո կստեղծվի մի համակարգ և անձը անալիզ հանձնելուց հետո կստանա սահմանը հատելու կանաչ լույս, թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանի Դաշնությունում:

Back to top button
Close