ՄիջազգայինՆորություններ

Մադրիդի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել. կան տուժածներ

Մադրիդի կենտրոնում՝ Տոլեդո փողոցում  հզոր պայթյուն է որոտացել, որի հետեւանքով շինության մի մասը փլվել է:

Այս մասին հայտնում է diario.es-ը: Վիրավոր է առնվազն 6 մարդ, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Շինությունը գտնվում է ծերանոցի հարեւանությամբ: Դեռեւս հստակ տեղեկություններ չկան, թե ինչն է հանդիսացել պայթյունի պատճառը: Նախնական տվյալն այն է, որ տեղի է ունեցել գազի արտահոսք:

 

Back to top button
Close