Նորություններ

Անհետ կորած զինվորի դիակը հայտնաբերվել է, մինչ այդ զինվորի հոր նկատմամբ քրեական գործ է հարուցվել. Forrights

Հունվարի 13-ին, մինչև 72 ժամը լրանալը ձերբակալումից ազատ են արձակել ավելի քան 100 օր անհետ կորած զինծառայողի հորը՝ Գուգեն Վարդանյանին, ով ապրումների ազդեցության տակ փորձել է մուտք գործել Պաշտպանության նախարարություն։ Այս մասին Forrights-ի հետ զրույցում ասաց վերջինիս փաստաբան Կարեն Ստեփանյանը, հավելելով, որ Գուրգեն Վարդանյանի նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին։

Այնուամենայնիվ մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածներով, ինչով որ քրեական գործը հարուցված էր, այն է ՀՀ քրեական օրենսգրքի 327.6 հոդվածի 5-րդ մասով և 258 հոդվածի 4-րդ մասով։ Հարուցված քերական գործի հոդվածներով՝ 258-րդ հոդվածի՝ խուլիգանության  4-րդ մասը սահմանում է պատիժ 4-7 տարի ժամկետով, իսկ 327.6 հոդվածով՝ զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական տարածք ապօրինի մուտք գործելը ռազմական դրության ժամանակ պատժվում է ազատազրկմամբ 5-10 տարի ժամկետով:

«Դեպքի օրը՝ հունվարի 10-ին,  3-4 դիահերձարան է այցելել, տեսել է բազմաթիվ դիակներ։ Այդ ապրումների ազդեցությամբ էլ եկել է Պաշտպանության նախարարություն, նույնիսկ չի էլ կարողանում բացատրել՝ ինչպես է նման որոշում կայացրել։ Իր մեքերանայով հրլով դարասները բացել է, մտել տարածք ու գնացել է գնացել է ինչ որ միջանցքանման տեղ՝ դա է կոտրել և մտել է տարածք դռներով  տեղ ու կանգնել է, ինչ որ մեկին չի վիրավորել, կռիվ չի արել, չի հայհոյե, չի քաշքշել։ Արել է, լուռ մեքենայից իջել է ու սպասել, իրեն եկել են ու ձերբակալել»,- մանրամասնեց փաստաբանը, հավելելով, որ այս հանգամանքները ներկայացվել են նախաքննության ժամանակ, և դրանց պետք է  իրավական գնահատական տրվի։

Մանրամասները` Forrights-ում:

Back to top button
Close