Նորություններ
Արդեն 8 օր է, ՀՀ մեծ թվով քաղաքացիներ իրենց բեռնատարներով Վրաստանում հայտնվել են ձնաբքի տակ
Երեկվանից SHAMSHYAN.com-ը ահազանգեր է ստանում Հայաստանի մեծ թվով քաղաքացիներից, ովքեր գտնվում մեն Վրաստանի Հանրապետության տարածքում:
Ահազանգողները հայտնում են, որ արդեն 8 օր է, ձյան պատճառով փակ է սահմանը և Վրաստան- Կազբեկ- Թբիլիսի- Գուդաուրի ճանապարհահատվածներում մեծ թվով հայկական համարանիշներով բեռնատարներ են մնացել ու չեն էլ իմանում, թե երբ կբացվի ճանապարհը, որպեսզի իրենք դուրս գան անելանելի վիճակից:
Ահազանգողները նշում էին նաև, որ իրավիճակի մասին տեղեկացրել են Հայաստանի պատկան մարմիններին, սակայն ոչ մի արձագանք, ոչ մի օգնություն:
Գոնե այս պայմաններում Վրաստանում Հայաստանի դեսպանատունը մի բան անի՝ խնդիրը լուծելու ուղղությամբ: Արդեն համոզվել ենք, որ հայկական կողմից ոչ մի հոգատար վերաբերմունքի չենք արժանանալու: