Նորություններ

Հայտնում եմ, որ պատգամավորը ստում է․ Դավիթ Անանյանն արձագանքել է Սերգեյ Բագրատյանի ելույթին

ՊԵԿ նախկին տնօրեն Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի մասին ելույթում հնչեցրած մեղադրանքներին։

«Այսօր ԱԺ ամբիոնից պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ինչ որ զեկույց էր ներկայացնում: Չեմ անդրադառնա պատգամավորի և նրա ներկայացրած զեկույցի որակին ու մակարդակին:

Ուղղակի անդրադառնամ պատգամավորի այն ասածին, որ բանավոր խնդրել է և մի տաս անգամ էլ զանգահարել է ինձ՝ հրավիրելով մասնակցել հանձնաժողովի նիստին:

Հայտնում եմ, որ պատգամավորը ստում է»,- գրել է Անանյանը։

Back to top button
Close