Նորություններ

Սյունեցիները փակել են ճանապարհը Վազգեն Մանուկյանի և 17 կուսակցությունների անդամների առջև

Սյունեցիները փակել են Սյունիքի մարզ մտնող ճանապարհը և թույլ չեն տալիս Վազգեն Մանուկյանին և 17 կուսակցությունների անդամներին շարունակել ճանապարհը:

Ճանապարհը բացելու համար քաղաքացիների հետ բանակցություններ են վարում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները:

Քաղաքացիներն ասում են, որ սյունեցիները համախմբված ընտրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին և պահանջում են նրանց հետ գնալ:

«Մենք ենք ստեղ ապրում, դուք եք եկել, խոսում եք Սյունիքի սահմանազատման մասին»,- ասաց քաղաքացիներից մեկը:

Back to top button
Close