Նորություններ

Դիլիջան տանող ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար. ոստիկանությունը՝ ավտոճանապարհների վիճակի մասին

ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է, որ Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց Ձորի մարզերում և մայրաքաղաքում տեղումներ են ձյան տեսքով: Իսկ Դիլիջան տանող ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են բեռնատարների համար:
«Հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»,-ասված է հաղորդագրության մեջ:
Back to top button
Close